Ձյուդոյի Եվրոպայի հետաձգված առաջնությունը, որը նաև օլիմպիական – վարկանիշային է, << կյանք կառնի >> Պրահայում, նոյեմբերի 19- ին: Պատմության մեջ առաջին անգամ եվրոպականը կանցկացվի աշնանը, թեև ծրագրով նախատեսված էր մայիսին։ Եվրոպայի և Չեխիայի ֆեդերացիաները համաձայնել են << ճտերը հաշվել >> աշնանամուտին։
Եվրոպայի առաջնության մասնակիցների առողջության և անվտանգության հարցերը կլինեն կազմակերպիչների ուշադրության կենտրոնում և կձեռնարկվեն նախապատրաստական բոլոր միջոցառումները։
Առաջիկայում հայտնի կդառնան նաև Եվրոպայի մինչև 23 տարեկանների / Պորեչ, Խորվաթիա) և կադետների / Ռիգա, Լատվիա / առաջնությունների ժամկետները։